Հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն։
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։
Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։
Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված. Երևանում շարունակվում է փոսային նորոգման ծրագիրը
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վ...
Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» արած վարորդներին
Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին՝ ժամը 21․45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի մ...
1 շաբաթում հայտնաբերվել են ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237․ ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 26-ից փետրվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի...
Թրամփը Գրեմմի մրցանակաբաշխությունը անվանել է «աղբ»․ սպառնացել է դատի տալ հաղորդավարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրեմմի մրցանակաբաշխությունը անվանեց «աղբ» և սպառնաց դատի տալ հաղորդավարին՝ Էպշտեյնի կղզու մասի...