ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ ձայներ են արձակում բույսերը, որոնք մարդուն լսելի չեն․ գիտնականների ուսումնասիրությունը
Գիտնականները գրանցել են ուլտրաձայնը, որը բույսերն արձակում են ջրի պակասի կամ հանկարծակի վնասման ժամանակ։ Հավանական է, որ այդ ազդանշաններն օգնում են էկոհամակարգերի ձեւավորմանը, եւ մոտ գտնվող արարածները նույնպես արձագանքում են դրանց:
«Երբ բույսերը լավ վիճակում են, նրանք ժամում մեկից պակաս ձայն են արձակում, սակայն սթրեսի դեպքում ձայները շատ ավելին են, երբեմն 30-ից 50 ձայն ժամում», - ասել է կենսաբան Լիլահ Հադանին:
Գիտնականները ձայնագրել են ջերմոցներում աճեցված լոլիկի եւ ծխախոտի ձայները։ Ձայները ավելանում էին, երբ բույսերը զրկվում էին ջրից կամ ցողունները կտրվում էին:
Ձայները լսելի են մինչեւ հինգ մետր հեռավորության վրա, սակայն 40-ից 80 հերցի սահմաններում, որը մարդը չի կարող լսել: Այնուամենայնիվ, միջատները եւ փոքր կաթնասունները կարող են լսել նման հաճախականություններ:
Ամենայն հավանականությամբ, հնչյունները առաջանում են, երբ բույսերի անոթները ոչնչացվում են՝ առաջացնելով օդային պղպջակներ։ Դժվար թե այս ձայները հաղորդակցման փորձ լինեն, սակայն մյուս կենդանիները կարող են տեղեկատվություն ստանալ:
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարներն արագիլին դուրս են բերել էլեկտրական լարերի արանքից
ՆԳՆ ՓԾ փրկարարներն այսօր Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ փողոցում դուրս են բերել էլեկտրական լարերի միջև արգելափակված ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քարեր՝ Մոնումենտ բարձրացող ճանապարհի սկզբնամասում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Մոնումենտ բարձրացող ճանապարհի սկզբնամասում քարաթափում է տեղի ունեցել, քարեր են...
Տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 4-ի ցերեկը, 3-ի և 6-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ 68 համարի «Gazel»- ի դուռն ընթացքի ժամանակ պոկվել է
Հայաստանում շարունակում են առկա մնալ երթուղային տրանսպորտի համակարգի խնդիրները։ Auroranews-ը քիչ առաջ ահազանգ է ստացել,...