Ռուսական բանակը Խերսոնից ավելի քան 2500 ուկրաինացի բանտարկյալի է առևանգել. NYT

Ռուսական բանակը, պատրաստվելով նահանջել Խերսոնից, տեղի քրեակատարողական հիմնարկներից առևանգել է ավելի քան 2500 ուկրաինացի բանտարկյալների։ Դրանից հետո նրանք հայտնվել են Ռուսաստանի գաղութներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը։ Տեղեկատվությունը փոխանցում է theins.ru-ն:

 

«Բանտարկյալներից ոմանց առաջարկվել է տրամադրել ռուսական անձնագրեր, սակայն քչերն են համաձայնել դրան։ Բանտարկյալներին հարցրել են, թե ինչպես են նրանք հայտնվել Ռուսաստանում և մեղադրել ներգաղթի օրենքները խախտելու մեջ։ Արդյունքում նրանցից շատերը տուգանվել են Ռուսաստան անօրինական մուտքի համար»,- գրում է լրատվամիջոցը:

 

Նշվում է, որ քանի որ ուկրաինական հակահարձակումը մոտենում էր, Խերսոնի իշխանությունները բանտարկյալներին չորս տեղական բանտերից տեղափոխում էին պատերազմական գոտուց հեռու գտնվող մեկ հաստատություն: Արդյունքում նրանք ստիպված են եղել հերթով քնել, քանի որ տարածքը նախատեսված է եղել ընդամենը 500 մարդու համար։ Մեկ շաբաթ անց այնտեղ է ժամանել ռուսական հատուկ նշանակության ջոկատը, որը պետք է ուկրաինացի բանտարկյալներին տեղափոխեր Ռուսաստան։

 

Իրավապաշտպան UnMode կազմակերպությունն օգնել է Ռուսաստանից տարհանել ուկրաինացի բանտարկյալներին։ Սակայն, ըստ NYT-ի, առևանգված ուկրաինացի բանտարկյալների մեծ մասը դեռ մնում է Ռուսաստանում։

Քաղաքականություն