ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում և Երևանում գարնան կեսին ձյուն է տեղում

Գյումրիում և Երևանում գարնան կեսին ձյուն է տեղում։ ԶԼՄ-ները տարածում են կադրեր, որոնցում երևում են ձյան տեղումները։

Նշենք․ որ ըստ Փրկարար ծառայության՝ Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Շիրակի մարզում (բացի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններից), Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Վանաձոր, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

 

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է:

 

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն