Զինդատախազը չի բացառել Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումները. Նորիկյան
Փաստել, որ բոլոր հարցերի վերաբերյալ մենք կստանանք սպառիչ պատասխաններ, ես ձեռնպահ կմնամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Գեղարքունի մարզի Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը, գրում է Armenia Today-ը։
Նորիկյանը տեղեկացրել է, որ տուժող կողմին հուզող բոլոր հարցերը բարձրացվել են։
«Մենք ստացել ենք պատասխան, որ դեպքի հետ կապված այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ։ Բայց այդ վարկածների վերաբերյալ մեզ չի տրվել սպառիչ տեղեկատվություն։ Այս պահին 5 անձ է քրեական հետապնդման ենթարկվում։ Զինվորական դատախազի կողմից չի բացառվել, որ այլ անձանց վերաբերյալ ևս քրեական հետապնդումներ կնախաձեռնվեն»,-հայտարարել է Նորիկյանը։
Այսօր զինդատախազություն էին եկել նաև զոհվածների ծնողները։ Նրանք իրենց հուզող հարցերն էին բարձրացրել։
«Նրանք պնդում էին Փաշինյանի առաջ քաշած վարկածը, բայց մենք մեր վարկածն ունենք ու մինչև վերջ գնալու ենք։ Փաշինյանը, Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը թող հանկարծ չկարծեն, որ նստելու են իրենց նոր ստացած բնակարանները և ուրախանան, իսկ այդ երեխեքի ծնողներն էլ չունեն ապրելու հնարավորություններ»,-նշել է նա։
Մանրամասները՝ կայքում։