ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինտենսիվ քննարկում տեղի ունեցավ նոր». փաստաբանը` զինդատախազի հետ հանդիպման մասին

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողներն հանդիպում են անցկացրել ՀՀ զինվորական դատախազի հետ: Տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց հանդիպումից:

 

«Փաստել, թե մեր բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները մենք ստացել ենք, ես ձեռնպահ կմնամ, որովհետև որոշ հարցերի հետ կապված տրվել են պատասխաններ, որ դրանք ընթացքի մեջ են, որոշ հարցերի վերաբերյալ արձանագրվել են, որ դրանց անհրաժեշտությունը չկա. ինտենսիվ քննարկում տեղի ունեցավ նոր: Այս պահի դրությամբ տուժող կողմին հետաքրքրող բոլոր հարցերը բարձրացվել են: Դրանց պարզաբանման ուղղությամբ հետամուտ կլինենք մինչև վերջ»,-նշեց Նորիկյանը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն