ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է իրանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարություններին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զրպարտություն է որակել իրանական բանակի հրամանատարի հայտարարությունը՝ պնդելով, թե «Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան», և որ Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքները «անհիմն և անընդունելի են»։

 

«Եվ այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան և Իրանը Հայաստանի հիմնական դաշնակիցներն են աշխարհում»,- ընդգծել են նախարարությունից։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի իսլամական հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին նշել է, որ Կովկասում առկա զգայուն հարցերից մեկն այդ երկրի սահմաններին սիոնիստական ռեժիմի տարրերի, մյուսը՝ սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

 

Իրանցի գեներալը նաև շեշտել է, որ Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին։

Քաղաքականություն