Չեխիան և Բուլղարիան ապօրինի վերանորոգում են խորհրդային ուղղաթիռները՝ Ուկրաինայի համար․ Ռուսաստան

Բուլղարական և չեխական ընկերությունները, որոնք վերանորոգում են Ուկրաինայի համար խորհրդային և ռուսական արտադրության ուղղաթիռներ, խախտում են միջազգային պարտավորությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության  մամուլի ծառայությունը։
 

«Բուլղարիայի և Չեխիայի գործունեությունը միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է և զգալի վնաս է հասցնում արտահանման վերահսկման համաշխարհային համակարգին»,- ընդգծվում է մամուլի հաղորդագրությունում։
 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բուլղարիայի (Terem-Letets և Avionams) և Չեխիայի (Lom Praga) պետական ​​ընկերությունները շարունակում են անօրինական կերպով վերանորոգել և արդիականացնել Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում արտադրված մարտական ​​ուղղաթիռները, այդ թվում՝ Կիև առաքելու համար։ Խոսքը Մի-17, Մի-171Շ (Մի-8) և Մի-35 (Մի-24) ուղղաթիռների մասին է։

Քաղաքականություն