ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերջին աղոթքից հետո եկեղեցականները լքում են Կիև-Պեչերսկի Լավրան

Այսօր՝ մարտի 29-ին,  Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները լքում են Կիև-Պեչերսկի Լավրայի տարածքը:  Հավատացյալները սկսել են հավաքվել նրա պատերի մոտ։ Նախկինում եկեղեցին խրախուսում էր մարդկանց այս օրը գալ աղոթքի:

 

 Աղոթքից հետո ներկայացուցիչները սկսեցին լքել Կիև-Պեչերսկի Լավրան:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հազարավոր հավատացյալներ եկել են Կիև-Պեչերսկի Լավեր մայր տաճար՝ վանականների վտարումից առաջ վերջին կիրակնօրյա աղոթքին։ 

 

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում 6 հազար խաղաղ բնակիչ է տուժել, որոնցից 1600-ը սպանվել է։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդգծում է՝ իրականում զոհերի և տուժածների թիվը կարող է ավելի մեծ լինել: 

Քաղաքականություն

Պատահարներ