ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծված ցուցարարներ. դաժան կադրեր Ֆրանսիայից

Ֆրանսիայում ցույցերը չեն դադարում: Բողոքի ալիքը նոր քաղաքներ է ընդգրկել: Հաղորդվում է, որ ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառում` բողոքի ցույցերը ցրելու համար: 

 

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին Ֆրանսիայում հարյուր հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոցներ։

Միևնույն ժամանակ, Փարիզում և մի շարք այլ քաղաքներում փողոցային ակցիաները վերածվել են անկարգությունների։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ բախումների արդյունքում տուժել է 175 ոստիկան։ Առնվազն երկու ցուցարար վիրավորվել է նաև Փարիզում։ Ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 200 կարգազանցների։

 

Հիշեցնենք`  բարեփոխումը, որը նախատեսում է Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքային շեմի՝ 62-ից 64-ի բարձրացում և մի շարք հատուկ կենսաթոշակային ռեժիմների վերացում՝ սոցիալական համակարգի ֆինանսական հավասարակշռությունն ապահովելու համար, ներկայացվել է հունվարին։

 

Առաջարկվող փոփոխություններն անմիջապես առաջ բերեցին բազմաթիվ բողոքներ։ Մարտի 16-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարեց կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունման մասին։ Արհմիությունների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները դատապարտեցին կառավարության քայլը և կոչ արեցին ավելի շատ գործադուլներ անցկացնել ամբողջ երկրում:

 

Քաղաքականություն

Պատահարներ