ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թող բերեն Եղոյին, տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե ինչ է եղել այնտեղ իրականում. զոհվածի ծնող

Թող բերեն Եղոյին (կապիտան Եղիշե Հակոբյան, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը) տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե ինչ է եղել այնտեղ իրականում: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

 

«Իրենք ի վիճակի չէ՞ն դա ճշտելու, ո՞նց կարող է տենց բան լինի: Հիմա էստեղից դուրս գանք եթե ուզենանք մեկի խաթրին կպնենք, եթե իրենք ուզեն ճշտել, քանի տարի հետ կգնան ու ամեն ինչ կճշտեն: Վարչապետն ասում է՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է; Էդ իրենց համար է պարզ, իրենք գիտեն՝ ինչ է եղել, ինչի համար են ծածկադմփոց անում: Ոչ դեպքի վայր գոյություն ունի, ոչ նկարներ կան: մենք լիարժեք հիմքեր ունենք մտածելու, որ ձուկը գլխից է հոտած: Վերեւից է հրամանը եղել եթե ոչ սպանության, ապա հրդեհելու»,-ասաց նա:

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ