ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քանի դեռ մեր թշնամիները չեն ոչնչացվել, մեզ մխիթարություն չի լինի». ադրբեջանցին՝ հայերի մասին

Ադրբեջանի պետական լրատվամիջոցը մի անցորդի հետ հարցազրույց է հրապարակել Հայաստանի հետ նոր պատերազմի հավանականության մասին, որում երևացող տղամարդը Հայաստանին մեղադրել է ադրբեջանական հողերը գրավելու ցանկության մեջ՝ հավանաբար մոռանալով, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում։

 

 

 «Հայերը մեր թշնամիներն են, և քանի դեռ մեր թշնամիները չեն ոչնչացվել, մեզ մխիթարություն չի լինի»,- տեսանյութում ասում է ադրբեջանցին, փոխանցում է Infoteka24-ը։

 

 Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները հայազգի մարդկանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը կանխելու համար, այդ թվում՝ պաշտոնյաների և պետական կառույցների կողմից։ Այնուամենայնիվ, այլատյացության և հայատյացության դեմ պայքարելու փոխարեն, պետականորեն ֆինանսավորվող ադրբեջանական լրատվամիջոցները խորացնում են հայ ժողովրդի հանդեպ ատելությունը:

Քաղաքականություն

Պատահարներ