Երկրաշարժեր՝ Իրանում և Թուրքիայում

Չորեքշաբթի Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

 

Աղետի էպիկենտրոնը գտնվել է մոտ 83 հազար մարդ բնակչությամբ Շիրվան քաղաքից դեպի արեւելք 13 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

 

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։

 

Չորեքշաբթի մի քանի երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայում։ Երեկոյան 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Թուրքիայի ՔահրամանՄարաշ նահանգում: 

 

Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ, Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Մալաթիա քաղաքի մոտ, 4,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Քաղաքականություն