ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում բախումները վերսկսվել են ցուցարարների և ոստիկանության միջև

Ֆրանսիայում բախումներ են սկսվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցուցարարների և ոստիկանության միջև։

Հաղորդվում է, որ Լիլում ցուցարարները ձվեր են նետել անվտանգության ուժերի վրա, որոնք հսկում են տեղի պատգամավորի տունը, ով կողմ  է կենսաթոշակային տարիքի բարձրացմանը: Ռենում ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենա, Նանտում՝ արցունքաբեր գազ և մահակներ։
 Լա Ռոշելում ցուցարարները անվադողերի բարիկադներ են կանգնեցրել և այրել դրանք։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փարիզում  իրավիճակը հանգիստ է, սակայն համազգային գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է։

Էյֆելյան աշտարակը դադարել է այցելուներ ընդունել Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված համազգային գործադուլի պատճառով։ 

Քաղաքականություն

Պատահարներ