ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցույցեր Իսրայելում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել՝ ի պաշտպանություն Նեթանյահուի
Իսրայելում զանգվածային բողոքի ցույց է անցկացվում՝ ի պաշտպանություն երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և դատաիրավական բարեփոխումների, որոնց պատճառով երկրում զանգվածային բողոքի ցույցեր ու բախումներ էին անցկացվել։
Ցույցին մասնակցում է ավելի քան 200 հազար իսրայելցի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելում սկսվել են առաջին բախումները դատական բարեփոխումների կողմնակիցների և հակառակորդների միջև։ Մինչ այժմ ցուցարարները փակել են Յաֆայի կենտրոնական մետրոպոլիայի փողոցը։ RTVI-ի թղթակցի փոխանցմամբ՝ քաղաքում շատ ոստիկաններ կան։
Հիշենենք, որ Իսրայելում արդեն մի քանի ամիս է՝ ցույցեր են ընթանում Նեթանյահուի կառավարության նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ, որոնք նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։