ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզում ամենամեծ թանգարաններից մեկի՝ Լուվրի աշխատակիցները միացել են ցույցերին
Փարիզում աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, դադարեցրել է աշխատանքը արհմիությունների գործադուլի պատճառով։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերացնել կենսաթոշակային բարեփոխումները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարների թվում նկատվել են մշակույթի ոլորտի աշխատողներ, ինչպես նաև Լուվրի աշխատակիցներ։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Փարիզում ամենախոշոր երթին մասնակցել է 119 հազար մարդ: Սա բարեփոխումների դեմ մոբիլիզացիայի ռեկորդային մակարդակ է բողոքի շարժման սկզբից ի վեր։