ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզն աղբով է լցված

Տեսանյութում նշված է, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը աղբով է լցված: Գործադուլների պատճառով 3 շաբաթից ավելի է թափոնները չեն հեռացվում, քաղաքում կուտակվել է ավելի քան 7,5 հազար տոննա աղբ։

 

Հիշեցնենք, որ ցույցերի պատճառ է դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մարտի 22-ի հայտարարությունը, որ կենսաթոշակային բարեփոխումները գործի կդրվեն մինչև այս տարվա վերջ: Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի:  

Քաղաքականություն