ՏԵՍԱՆՅՈՒԹ. Telegram-ով մարիխուանա իրացրած երիտասարդը ձերբակալվել է

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորել են Telegram հավելվածով մարիխուանա իրացրած մի երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

Ըստ հաղորդագրության` կենտրոնական գերեզմանատան մոտ ոստիկանները նկատել են «Նիսան» մակնիշի մի մեքենա, որի ուղևորը, իրավապահներին տեսնելով, դիմել է փախուստի։

 

Ոստիկանները պարզել են, որ վարորդը և ուղևորը Telegram հավելվածով ձեռք են բերել մարիխուանա և զբաղվում են դրա իրացմամբ։

Երիտասարդի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 33 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 48 գրամ քաշով։

 

Վարորդը ձերբակալվել է և մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Էրեբունու բաժին։

 

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Քաղաքականություն