Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան մարտի 27-ի առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
«Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռների թռիչքի բարձրությունը եղել է մինչև 50 կմ, հեռահարությունը՝ 350 կմ։ Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Ճապոնիայի ՊՆ-ն նաև իր բողոքն է արտահայտել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման դեմ։
«ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման կապակցությամբ խիստ բողոք է արտահայտվել», - ասված է նախարարության հաղորդագրության հետ։
Պենտագոնն, իր հերթին, հայտարարել է, որ հրթիռների արձակումը Միացյալ Նահանգների և տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների համար անմիջական վտանգ չի ներկայացնում, սակայն վկայում է Փհենյանի ռազմական ծրագրի «ապակայունացնող ազդեցության» մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ակնկալում ենք Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով. Սիմոնյանը` Բունդեսթագի նախագահին
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը...
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...