Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Պեսկով
Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
«Նման արձագանքը, իհարկե, չի կարող ազդել Ռուսաստանի պլանների վրա»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա հիշեցրել է, որ Պուտինն «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»։
«Դրան ավելացնելու ոչինչ չկա»,- ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ Նա պնդել է, որ դա «չի խախտի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։
«Ապրիլի 3-ից մենք սկսում ենք անձնակազմերի պատրաստումը, իսկ հուլիսի 1-ին Բելառուսի տարածքում ավարտում ենք մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքի ուղղությամբ». ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Ս.թ. մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել...
Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությու...
Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք խոշոր զորավարժություններին. Պենտագոն
Մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին, ասե...
ՌԴ-ն հատուկ գործողություն է իրականացնում ռուսալեզու քաղաքացիներին ազատելու համար․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը հատուկ գործողություն է իրականացնում՝ պաշտ...