Ուկրաինական բանակն այս պահին չի կարողանում հակահարձակում իրականացնել արեւելյան ուղղությամբ. Զելենսկի
Ուկրաինական բանակն այս պահին չի կարողանում հակահարձակում իրականացնել արեւելյան ուղղությամբ՝ անհրաժեշտ սպառազինության բացակայության պատճառով։
Այս մասին ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Առանց տանկերի, հրետանու և HIMARS-ների մենք չենք կարող մեր քաջարի զինվորներին ուղարկել առաջնագիծ», - ասել է Զելենսկին։ Նա նաև մատնանշել է զինամթերքի լուրջ պակասը՝ ընդգծելով, որ Կիևը ներկայումս սպասում է գործընկերների մատակարարումների։
Խոսելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին՝ Զելենսկին ասել է, որ «դրա համար բացարձակապես ոչ մի պայման չի ձևավորվել»։ Նա նաև նշել է, որ թերահավատորեն է վերաբերվում Չինաստանի առաջարկած խաղաղ ծրագրին։
Նմանատիպ հոդվածներ
Սիրիայում հրթիռակոծվել են ամերիկյան բանակի բազաները
Սիրիայում հրթիռակոծվել են ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումները: Մոտ 20 հրթիռ է արձակվել: [2d449c2a3a800ce2e9...
Իրանական ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել երկու երկրների պետական սահմանի մոտ. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին՝ երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի...
Թեհրանն ավարտել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների գնման պայմանագրի ստորագրման գործընթացը
Իրանը հայտարարել է Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնելու մասին: Տեղեկությունը տարածել է ՄԱԿ-ում Իրանի առաքելություն...
ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելք ատոմային սուզանավ է ուղարկել
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը այսօր հայտարարել են, որ միջուկային սուզանավը կառավարելի հրթիռներով ուղեւորվել է Մերձավոր Արեւե...