Իրանական ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել երկու երկրների պետական սահմանի մոտ. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին՝ երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների կապակցությամբ:
Հայտարարություն է տարածվել, որտեղ նշված է. «2023 թվականի մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26-ն անդադար թռիչք է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով ՝ Զանգելանի և Բիլասուվարի շրջանների ուղղությամբ։
Ինքնաթիռը թռել է երկու երկրների միջև պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում ՝ նաև պետական սահմանի վրայով։
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ինքնաթիռի նման մոտեցումը երկու երկրների միջև պետական սահմանին և սահմանային գծի վրայով թռիչքը սպառնալիք են ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ծառայում են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սրմանը», ասված է հայտարարությունում:
Այսօր Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և նրան համապատասխան բողոքի նոտա է հանձնվել։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանն ավարտել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների գնման պայմանագրի ստորագրման գործընթացը
Իրանը հայտարարել է Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնելու մասին: Տեղեկությունը տարածել է ՄԱԿ-ում Իրանի առաքելություն...
Սիրիայում հրթիռակոծվել են ամերիկյան բանակի բազաները
Սիրիայում հրթիռակոծվել են ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումները: Մոտ 20 հրթիռ է արձակվել: [2d449c2a3a800ce2e9...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Բրյանսկի շրջան ուկրաինական դիվերսիոն խմբի ներխուժման կադրերը
Հրապարակվել են Բրյանսկի շրջան ուկրաինական դիվերսիոն խմբի ներխուժման կադրերը: Ավելի վաղ հարցազրույցի ժամանակ դիվերսիոն խմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինան խրամատներ է փորում Մոլդովայի հետ սահմանին
Ուկրաինայի հետ Մոլդովայի սահմանին գտնվող Նասլավչա գյուղի մոտ ճանապարհի երկայնքով 2 մետր լայնությամբ և 1 կմ երկարությամբ...