Թեհրանն ավարտել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների գնման պայմանագրի ստորագրման գործընթացը
Իրանը հայտարարել է Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնելու մասին:
Տեղեկությունը տարածել է ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը, որը հայտարարել է, որ Թեհրանն ավարտել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների գնման պայմանագրի ստորագրումը։
Իրանական առաքելությունը հավելել է, որ Սու-35 կործանիչները տեխնիկական հավանության են արժանացել Թեհրանի կողմից։ Առաքելությունը չի հայտնում, թե երբ և քանի կործանիչ կմատակարարվի Ռուսաստանից Իրան:
«Մանրամասները չեն բացահայտվել, քանի որ այդ տեղեկատվությունը գաղտնի է», - նշել են առաքելության ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանական ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել երկու երկրների պետական սահմանի մոտ. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին՝ երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի...
Սիրիայում հրթիռակոծվել են ամերիկյան բանակի բազաները
Սիրիայում հրթիռակոծվել են ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումները: Մոտ 20 հրթիռ է արձակվել: [2d449c2a3a800ce2e9...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Բրյանսկի շրջան ուկրաինական դիվերսիոն խմբի ներխուժման կադրերը
Հրապարակվել են Բրյանսկի շրջան ուկրաինական դիվերսիոն խմբի ներխուժման կադրերը: Ավելի վաղ հարցազրույցի ժամանակ դիվերսիոն խմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինան խրամատներ է փորում Մոլդովայի հետ սահմանին
Ուկրաինայի հետ Մոլդովայի սահմանին գտնվող Նասլավչա գյուղի մոտ ճանապարհի երկայնքով 2 մետր լայնությամբ և 1 կմ երկարությամբ...