ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութցիները կառավարության դիմաց են. նրանք մի քանի պահանջ ունեն
Հադրութցիները կառավարության դիմաց են: Նրանք այնտեղ են` իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալու։
«Դուք գիտեք, որ մենք մեր հարցերը դասակարգել ենք և 4 մասի բաժանել։ Առաջինը քաղաքական պահանջ է, որ մեզ Հադրութ վերադարձնեն, բայց ոչ այնպես, ինչպես մեր ղեկավարությունն է որոշել ռուսների ու թուրքերի հետ՝ համերգ տալով մեզ տեղափոխեն Հադրութ, Շուշի և մնացյալ այց վայրեր՝ առանց Արցախի անխակությունը ճանաչելու, Ադրբեջանի իրավասության տակ։ Մենք պահանջում ենք Արցախը ճանաչել որպես հայկական երկիր, կամ 88 թվականից մեր երազանքն է, որ Հայաստանի կազմում լինի»։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութ»-ի ՀԿ-ի նախագահ Լևոն Հայրիյանը։
Հայրիյանը ներկայացրեց երկրորդ պահանջը, այն է՝ պահանջել երկու հայկական պետություններին, որ իրենց բնակչության խնդիրները լուծվեն։
«Մյուս մեր պահանջն այն է, որ մենք առանց անձնագիր, առանց քաղաքացիություն թափառականներ ենք դարձել, չգիտենք ինչ կարգավիճակով ենք էստեղ ապրում, մեր կարգավիճակի հարցն է՝ փախստականի կարգավիճակի հարցն է»։
Մանրամասները՝ տեսանյութում: