«Հայկական կողմը, սովորաբար նախքան ռազմական սադրանքներ իրականացնելը, ապատեղեկատվության զանգվածային արշավ է իրականացնում»․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից, դադարեցնի ագրեսիվ գործողությունները, ինչպիսիք են տարածքային ամբողջականության ոտնձգությունը և միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին։ Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները։
«Ե՛վ օկուպացիայի, և՛ 2020 թվականի պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում պրակտիկան ցույց է տվել, որ հայկական կողմը սովորաբար, նախքան ռազմական սադրանքներ իրականացնելը, ապատեղեկատվության համանման զանգվածային արշավ է իրականացնում՝ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա բարդելու համար»,- ասել են ագրեսոր երկրից։
Ադրբեջանական կողմից հնչող այս անհիմն մեղադրանքների առնչությամբ նշենք, որ հնչած պրակտիկան հատուկ է հենց ադրբեջանական կողմին։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...