ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզի թաղամասերից մեկում ցուցարարները ուժայիններին ստիպել են փախուստի դիմել

Ֆրանսիայում անկարգությունները բռնկվել են նոր թափով։ Փարիզի թաղամասերից մեկում ցուցարարները ուժայիններին ստիպել են փախուստի դիմել, գրում է Мир-ը։
 

Այսօր ավելի քան մեկ միլիոն մարդ ամբողջ երկրում չի գնացել աշխատանքի: Ցուցարարները փակել են ճանապարհները, երկաթուղիները և օդանավակայանները։ Դպրոցներում և բուհերում չեղարկվել են դասերը, փակվել են հիվանդանոցներ։
 

Մշակույթի շուրջ 300 գործիչներ դեմ են արտահայտվել կենսաթոշակային բարեփոխումներին և խնդրել հետ կանչել օրինագիծը։

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը, որտեղ նա խոսում է այն մասին, թե ինչու են անհրաժեշտ կենսաթոշակային բարեփոխումները, լսարանի 70%-ը համարել է ոչ համոզիչ և ուշացած, 61%-ը վստահ է, որ այն էլ ավելի մեծ զայրույթ կառաջացնի փողոցում։ Արհմիությունների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների հռետորաբանությունն ավելի է կոշտացել՝ պահանջելով ոչ թե վարչապետի փոփոխություն, այլ անձամբ Մակրոնի հրաժարականը։

Քաղաքականություն