ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայի գրեթե ողջ տարածքում անկարգություններ են․ ցուցարարները շարունակում են բողոքի ակցիաները
Ֆրանսիայի գրեթե ողջ տարածքում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ցուցարարները շարունակում են շրջափակել տրանսպորտային հանգույցները։
Փարիզի մերձակայքում գտնվող Ֆրանսիայի խոշորագույն «Շառլ դը Գոլ» օդանավակայանի աշխատակիցները նույնպես բողոքի ցույց են անցկացրել կենսաթոշակային բարեփոխումների դեմ։
Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել է կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ 62–ից հասցնելով 64 տարեկանի։ Հենց այս նոր կարգավորման դեմ էլ պայքարում են ակտիվիստները։
Մանրամասները՝ տեսանյութում։