ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե 3 խախտումի համար շուկան փակեցին, մենք էլ փակելու ենք էս փողոցները»․ «Սուրմալու»-ի աշխատակից

«Սուրմալու»-ի աշխատակիցները պահանջում են բացել կենտրոնը եւ թույլ տալ իրենց աշխատել: Առեւտրի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ աշխատակիցներից մեկը նշեց՝ վաղը տեսչական մարմնից գալու են ստուգեն, մենք էլ մի մարդու պես գալիս ենք գործի, եթե երեք խախտումի համար շուկան փակեցին, մենք էլ փակում ենք էս փողոցները բոլորս էլ ավտո ունենք: 

 

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։ Նա հավելել է, որ կենտրոնը դեռ չի վերաբացվել, քանի որ խախտումները չեն վերացվել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն