Ռազմական
Հրադադարի խախտում Արցախում․ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Շուշիի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ իր ամենօրյա տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Փաստի առթիվ քննություն է տարվում ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերով»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ է կատարվել ռուս սահմանապահների և ադրբեջանցիների միջև․ մանրամասներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա. կան տուժածներ. ոչ պաշտոնական
Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ավելին Ռազմական բաժնից
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին
5.0