Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա. կան տուժածներ. ոչ պաշտոնական
Ցանցի հայկական տիրույթում տեղեկություններ են տարածվում, ըստ որոնց՝ գերեվարված հայ զինծառայողի վերադարձի շուրջ ադրբեջանակ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ է կատարվել ռուս սահմանապահների և ադրբեջանցիների միջև․ մանրամասներ
Ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբ...
Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ Պ...
Ջերմուկում կրակոցների մասին շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ․ ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե Ջերմուկում կրակոցներ են հնչում։ «Ջերմուկում կրակոցների մ...