Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի հետ հայ երգչուհի Ռոզա Լինը կերգի նույն բեմում
«Եվրատեսիլ 2022–ին» Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինն ամերիկյան ամենահայտնի փառատոներից մեկում` Lollapalooza-ում, ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի, Red Hot Chili Peppers խմբի, Kendrick Lamar-ի, Karol G-ի, Ջեսի Ռեյեսի և այլ արտիստների հետ։
Այս մասին «Ինստագրամի» իր էջում հայտնել է երգչուհին․ «Ուրախ եմ հայտնել, որ ելույթ եմ ունենալու Lollapalooza-ում։ Ի՜նչ երազանք է իրականանում»,– գրել է նա:
Ինչպես հայտնի է, երգչուհին այս տարի մասնակցել էր Էդ Շիրանի, Միլքի Չենսի և Young The Giant-ի համերգային շրջագայություններին։ Օգոստոսի 3-6-ը Չիկագոյում կայանալիք «Lollapalooza» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում ևս սպասվում է երգչուհու ելույթը։ Ռոզան օրեր առաջ նաև հայտնել էր, որ շուտով թողարկվելու է իր նոր երգը՝ «Never Be Mine»-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոկորդիլոսը մոտեցել է պիկնիկի սեղանին, վերցրել խմիչքով լի սառցախցիկն ու հեռացել
Զբոսաշրջիկների պիկնիկն ընդհատել է կոկորդիլոսը: Կենդանին ջրամբարից դուրս է եկել, մոտեցել խնջուքի սեղանին, բերանն առել գետ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քայլի Ջեններն ու Հեյլի Բիբերը ծաղրել են Սելենային. ինչպես երգչուհին դարձավ ամենաշատ հետևորդներ ունեցողն Instagram-ում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երգչուհի Սելենա Գոմեսը ճանաչվել է ինստագրամյան ամենահայտնի կանանցից մեկը՝ առա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քեոփսի բուրգում հայտնաբերվել է նոր միջանցք
Քեոփսի բուրգում հայտնաբերվել է նոր միջանցք: Դրա երկարությունը ինը մետր էր, իսկ լայնությունը` ավելի քան երկու մետր:...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուն իր ծնունդը նշել է հայկական «Լավաշ» ռեստորանում
Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իրենց ծննդյան տարեդարձը նշել են Սաուդյան Արաբիայում 10 օրվա տա...