ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քայլի Ջեններն ու Հեյլի Բիբերը ծաղրել են Սելենային. ինչպես երգչուհին դարձավ ամենաշատ հետևորդներ ունեցողն Instagram-ում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երգչուհի Սելենա Գոմեսը ճանաչվել է ինստագրամյան ամենահայտնի կանանցից մեկը՝ առաջ անցնելով Քայլի Ջեններից։
Պարզվում է, որ այս վերադասավորությունը պատճառ ունի: Բանն այն է, որ երգչուհի Սելենա Գոմեսը տիկտոկյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նրա հոնքերը անսովոր տեքս ունեին: Սելենան խոսոտվանել էր, որ ոչ ճիշտ է հարդարել դրանք, ինչի հետևանքով այլ տեսք էին ստացել։ Նա դա անվանել էր՝ «դժբախտ պատահար»։
Դրանից հետո Քայլի Ջենները ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել էր իր և Հեյլի Բիբերի հոնքերի լուսանկարներով և մակագրել դրանք նույն գրառումով. «Սա դժբախտ պատահար է»։
Սելենայի երկրպագուները աստեղի նման վարքագիծն ընդունել էին ծաղրանք, որն ուղղված է երգչուհուն։ Նրանք Քայլիի և Հեյլիի նման վարքագիծն անվանել էին «դաժան ծաղր»։
Չնայած նրան, որ Քայլին հերքեց նման լուրերն ու պնդեց՝ իր քայլը որևէ կերպ ուղղված չէր Սելենային, միևնույն է, երգչուհու երկրպագուների բանակն ավելի հզոր գտնվեց․ Քայլին մեկ շաբաթում կորցրեց «Ինստագրամ»-ում իրեն հետևող շուրջ 750 հազար հետևորդի։ Հետևորդների կորուստ է ունեցել նաև Հեյլի Բիբերը. 50,4 միլիոն բաժանորդից նա այս պահին ունի 49 միլիոն:
Քայլին անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին և հերքել` ասելով, որ նա անգամ չի տեսել Սելենայի այդ հրապարակումը:
Սելենան էլ պատասխանել է, որ համաձայն է Քայլիի հետ ու որ նրա երկրպագուն է:
[c40ff08c35b4672687a5eb3cb9ea9620.JPG]
[fbec65f8bbcb1427a78b1ed42ab31a56.JPG]
[6eee545a957c702f456302722e42d512.JPG]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քեոփսի բուրգում հայտնաբերվել է նոր միջանցք
Քեոփսի բուրգում հայտնաբերվել է նոր միջանցք: Դրա երկարությունը ինը մետր էր, իսկ լայնությունը` ավելի քան երկու մետր:...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուն իր ծնունդը նշել է հայկական «Լավաշ» ռեստորանում
Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իրենց ծննդյան տարեդարձը նշել են Սաուդյան Արաբիայում 10 օրվա տա...
Ադելը նշանադրվել է
Երգչուհի Ադելը և երգիչ Ռիչ Փոլը նշանադրվել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ նշելով, որ 34-ամյա երգչուհին և 4...
«Ես պետք է իմաստ գտնեի». Օհանյանը՝ Հայաստանում կատարած կամավոր աշխատանքի մասին
Հորս ընտանիքը փախել է Թուրքիայից Հայոց ցեղասպանությունից, իսկ մայրս առանց փաստաթղթերի ներգաղթյալ էր, Instagram-ում...