Ժամանց

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուն իր ծնունդը նշել է հայկական «Լավաշ» ռեստորանում

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուն իր ծնունդը նշել է հայկական «Լավաշ» ռեստորանում
Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իրենց ծննդյան տարեդարձը նշել են Սաուդյան Արաբիայում 10 օրվա տարբերությամբ։ Ռոնալդուի  ծնուդը փետրվարի 5-ին էր: Այսօր արդեն Sport.ru-ն…

Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իրենց ծննդյան տարեդարձը նշել են Սաուդյան Արաբիայում 10 օրվա տարբերությամբ։ Ռոնալդուի  ծնուդը փետրվարի 5-ին էր: Այսօր արդեն Sport.ru-ն գրել է, որ զույգը երկու տոներն էլ նշել է նույն վայրում՝ հայկական «Լավաշ» ռեստորանում:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն ռեստորանում  Ռոնալդուն իր ընտանիքի հետ նշել էր հարսնացուի` Ջորջինայի 29-ամյակը:

 

Հայկական «Լավաշ» ռեստորանը բացվել է անցյալ տարի Ալ Օլայայի արքայազն Մուհամմադ բեն Աբդուլազիզ փողոցում։ Այն եռահարկ շենք է, որն իր մեջ ներառում է գլխավոր սրահ, VIP տարածք և պատշգամբ՝ ծխելու համար նախատեսված հատվածով։


Ռեստորանում մատուցվում են հայկական և իտալական խոհանոցներ, ինչպես ասվում է ռեստորանի էջում. «Լավաշն առաջարկում է տարբեր ճաշատեսակների շատ մեծ ճաշացանկ՝ ներառյալ սառը և տաք նախուտեստներ, կողմնակի ուտեստներ, հիմնական ուտեստներ, ապուրներ, աղցաններ, գրիլներ, խմիչքներ, սուրճ և աղանդեր»:


Sport.ru-ն ներկայացրել է, թե ինչ ուտեստներ է առաջարկում հայկական ռեստորանն իր ճաշացանկում.

Ծովամթերքի հավաքածու հատուկ սոուսով - 196 սաուդյան ռիալ (49 եվրո)

Խորոված գառան կոտլետ դեղաբույսերով - 158 սաուդյան ռիալ (40 եվրո)

Ապխտած փափկամիս սթեյք - 155 սաուդյան ռիալ, (39 եվրո)

Մսի հավաքածու քյաբաբով և խորովածով - 145 սաուդյան ռիալ (36 եվրո)

Խորոված միջերկրածովյան բաս կծու սոուսով և սխտորով - 138 սաուդյան ռիալ (34 եվրո)

Բալի հատուկ սոուսով եփած շիշ քյաբաբ՝ 125 սաուդյան ռիալ (31 եվրո)

[ed97f5bcab8d2a43cd91600de2fb1fb6.jpeg]
[4ca91ca5f3ab178c7ae5ce864f0f4821.jpeg]

[9722c16a4301b27257515963e27ff110.jpeg]

[2c88c7a96a6abe0fb6a4b67ec77c5406.jpeg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ադելը նշանադրվել է

 Երգչուհի Ադելը և երգիչ Ռիչ Փոլը նշանադրվել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ նշելով, որ 34-ամյա երգչուհին և 4...

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250