ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սի Ծինփինը հեռանում է Ռուսաստանից` ուղեկցող նվագախմբի հնչյունների ներքո
Սի Ծինփինը Վնուկովո օդանավակայանում հրաժեշտ է տալիս ռուս գործընկերներին:
Ղեկավարի մեկնման կապակցությամբ օդանավակայանում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել։ Բարձրացվել են Չինաստանի և Ռուսաստանի պետական դրոշները, հնչել են երկու երկրների օրհներգերը։ Սիին ինքնաթիռի աստիճանների մոտ ճանապարհել են, ի թիվս այլոց, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Եռօրյա այցի ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի նախագահները Կրեմլի մեծ պալատում նեղ և ընդլայնված բանակցություններ են վարել պատվիրակությունների անդամների հետ, ստորագրել են երկրների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարություններ և վերջնական հայտարարություններ արել լրատվամիջոցներին։