Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» արած վարորդներին
Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին՝ ժամը 21․45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտորեն հակաիրավական վարքագիծ էր դրսևորում՝ կատարում էր «դրիֆթ»։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանոթյունից:
Մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր թե ինչպես է «Նիվայի» վարորդը «դրիֆթ» անում Մարտունի քաղաքում։
Այս դեպքում էլ Գեղարքունիք պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված. Երևանում շարունակվում է փոսային նորոգման ծրագիրը
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վ...
Հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն։Օրե...
Թրամփը Գրեմմի մրցանակաբաշխությունը անվանել է «աղբ»․ սպառնացել է դատի տալ հաղորդավարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրեմմի մրցանակաբաշխությունը անվանեց «աղբ» և սպառնաց դատի տալ հաղորդավարին՝ Էպշտեյնի կղզու մասի...
1 շաբաթում հայտնաբերվել են ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237․ ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 26-ից փետրվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի...