Մենք վստահ էինք, որ Մարտինը գլուխ կհանի. Խնձորեսկի գյուղապետարանը՝ մոլորված զինծառայողի մասին
Խնձորեսկի գյուղապետարանը հայտարարություն է տարածել մոլորված զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանին գտնելու վերաբերյալ։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համագյուղացին՝ Մարտիրոս Գյուլամբարյանը, ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում և նրան այլևս վտանգ չի սպառնում:
Մենք վստահ էինք, որ բոլորիս սիրելի Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի իր գեղեցիկ ընտանիքին»:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». երեկ մոլորված զինծառայողը պատմել է` ինչ է եղել
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին  ...
ԱՀԱԶԱՆԳ. Ու՞ր են տեղափոխում Երևանի կտրած ծառերը. վաճառվո՞ւմ են
Երեկ վաղ առավոտից Երևանի կենտրոնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրականացնում էի...
ՀՀ քաղաքացիները արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում. «Հետք»
«Հետք»-ը գրում է` մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Նրանց տվյալներն օգտագ...
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Sputnik Ա...