
Հյուսիսային Կորեան թեւավոր հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի թեւավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Chosun հարավկորեական թերթը։
Ըստ հրապարակման՝ արձակումն իրականացվել է Համգյոն-Նամդո նահանգի Համհին նավահանգստային քաղաքից։ Նրանց տեղեկացմամբ՝ հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմել է 2 000 կիլոմետր։