ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այն հյուրանոց, որտեղ Չինաստանի նախագահն է հանգրվանել առաքել են տասնյակ KFC փաթեթներ
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ մարտի 20-ին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եռօրյա այցով Ռուսաստանում է։
Վերջերս համացանցում ակտիվորեն տարածվեց Մոսկվայում նրա կորտեժի առաջխաղացման տեսանյութը։
Russia Today լրատվական գործակալությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, որ մի խումբ մարդիկ տասնյակ KFC փաթեթներ են տանում դեպի հինգաստղանի Soluxe հյուրանոց, որտեղ գտնվում է Սի Ցզինպինը: Թե ինչի համար էին այդ փաթեթները` չի հաղորդվել: