Ռազմական
ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա. կան տուժածներ. ոչ պաշտոնական
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ է կատարվել ռուս սահմանապահների և ադրբեջանցիների միջև․ մանրամասներ
Ջերմուկում կրակոցների մասին շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ․ ՊՆ խոսնակ
Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
Ավելին Ռազմական բաժնից
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին
5.0