ԱՄՆ-ն Ուկրաինային 350 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի անմիջապես Պենտագոնի զինանոցից

ԱՄՆ վարչակազմը երկուշաբթի պատրաստվում է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության ևս մեկ փաթեթ հատկացնելու մասին՝ 350 միլիոն դոլարի չափով, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանությունների անանուն ներկայացուցիչներին։
 

Օգնության տրանշը պետք է ներառի զգալի քանակությամբ զինամթերք, ներառյալ HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգեր: ԱՄՆ-ն ցանկանում է Կիևին մատակարարել նաև գետեր հատելու համար նախատեսված նավեր և տանկեր, սակայն դրանց թիվը չի նշվում։
 

Աղբյուրները նշում են, որ ռազմական մատակարարումները պետք է ստացվեն անմիջապես Պենտագոնի զինանոցներից՝ Ուկրաինա արագ մատակարարման համար։
 

AP-ն հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 32,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

Քաղաքականություն

Պատահարներ