Վանաձոր քաղաքում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Հրդեհ Վանաձոր քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար Սյունիքում․ 4 զինվորականներ են տուժել
Սյունիքի մարզում` Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ տեղափոխվել հիվանդանոց։...
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է...
Երկրաշարժ՝ Իրանում
Իրանի հարավային հատվածում շաբաթ օրը գրանցվել է 4,6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան ս...
Վթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կան տուժածներ
Մարտի 18-ին, ժամը 11։12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճ...