Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը
Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին։ Այս մասին արձանագրել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին երկօրյա այցով։ Նա եղել է Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Տասմագամբետովը նաև ծանոթացել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Այսօր առավոտյան նա այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։
Նմանատիպ հոդվածներ
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվ...
ՀՀ-ի խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությու...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակ...
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ա...