ԱՄՆ-ը ևս մեկ անօդաչու թռչող սարք է ուղարկել Սև ծովում ԱԹՍ-ի կործանման վայր

Սև ծովում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի կործանումից հետո ԱՄՆ-ը ևս մեկ անօդաչու թռչող սարք է ուղարկել կործանման վայր։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Պենտագոնը մտադիր չէ ամբողջությամբ դադարեցնել անօդաչու թռչող սարքերի թռիչքները Սեւ ծովի վրայով, քանի դեռ չի ավարտվել միջադեպի հետաքննությունը։

 

Աղբյուրները նշում են, որ երկրորդ անօդաչու թռչող սարքը պետք է ստուգեր արտակարգ իրավիճակի վայրը, ինչպես նաև վերահսկեր ռուս զինվորականներին և անօդաչու թռչող սարքերի բեկորները հատակից դուրս բերելու նրանց ենթադրյալ փորձերին:

 

 

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պենտագոնը հայտնել է, որ ռուսական Սու-27 կործանիչները Սև ծովի երկնքում որսացել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, և նրանցից մեկը թևով հարվածել է դրան՝ վնասելով պտուտակը։ Արդյունքում նրան ստիպված են եղել «խեղդել» հենց իրենք՝ ամերիկացիները։

 

Քաղաքականություն