ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բաքվի նոր առաջարկները ստացել ենք․ թևակոխում ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4–րդ փուլ»․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ: Այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,– ընդգծեց վարչապետը։
Միևնույն ժամանակ, նա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի` մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թթ. ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունից բռնազավթած ինքնիշխան տարածքները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք լինելու եք հիշված. Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանին
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հա...
ՈՒՂԻՂ․ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց
Մեկնարկեց Երևանի քաղաքապետարանի արտահերթ գործակարգավարական նիստը, որի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր...
ՈՒՂԻՂ․ Ընթանում է Լավրով-Միրզոյան հանդիպումը
Մեկնարկել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀՀ-ը նմանեցրել է անսարք մեքենայի
«Ես ՀՀ-ի վարչապետն եմ, բայց կարևորա նաև, թե ես ի՞նչ երկրի վարչապետ եմ, և այդ երկիրը իրա գոյության ընրացքում ի՞նչ ուժ ա գ...