
Ավտոբուսի վթարի պատճառով Ուխտավայրի դպրոցում գարնանային արձակուրդը արդեն սկսվել է

Սյունիքի մարզում դպրոցական ավտոբուսի վթարից հետո Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցում այժմ արձակուրդ է։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք մարզպետարանի հետ քննարկել ենք և հաշվի առնելով նաև հոգեբանական վիճակն ու այն, որ դեռևս բուժում ստացող ուսուցիչներ կան, գարնանային արձակուրդներն այնտեղ 1 շաբաթ շուտ սկսելու որոշում կայացրինք։ Դրանից հետո արդեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տրամադրելով ու շատ ավելի մեծ վերահսկողությամբ աշխատանքները կիրականացնենք»,– ասաց Անդրեասյանը։
Հիշեցնենք` մարտի 10-ին «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս դուրս էրեկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։