Թուրքական գյուղմթերքի համար սահմանը բաց է, ապրանքն անարգել գալիս է Հայաստան․ Վահան Քերոբյան․ News. am
Թուրքական գյուղմթերքի Հայաստան ներմուծման տեսանկյունից Թուրքիայի հետ սահմանը բաց է, այսինքն թուրքական ապրանքը անարգել գալիս է Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում թուրքական էժան գյուղմթերքը ներկրվի Հայաստան եւ տեղացի արտադրողը չդիմանա այդ մրցակցությանը:
«Անցյալ տարի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 300 մլն դոլարից ավել է եղել, որը ռեկորդային ցուցանիշ է: Հիմնականում ներմուծումն է եղել եւ հիմնականում գյուղմթերք ենք ներմուծել: 2019-2020-ին ապրանքաշրջանառությունը թուրքիայի հետ եղել է մոտ 200 մլն դոլար: Այսօր այդ ապրանքների համար որեւէ արգելք չկա: Այո, այդ ապրանքը գալիս է Վրաստանի միջոցով, բայց այնուամենայնիվ, դրանք չնչին տոկոսներ են: Այսօր կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը:
Այո, ընհանուր առմամբ Հայաստանի տնտեսության արտադրողականությունը 2021-ին կազմել է մոտ 7 դոլար մեկ մարդու մեկ ժամվա ստեղծած ՀՆԱ-ի դիմաց: Դա մոտ 7 անգամ ավելի քիչ է քան Տնտեսական համագործկցության եւ զարգացման կազմակերպության 37 երկրների միջին ցուցանիշը: Իսկ գյուղատնտեսության մեջ արտադրողականությունը շատ ավելի շատ է զիջում: Եթե, օրինակ, IT ոլորտում մեր տարբերությունը զարգացած երկրներից կազմում է 3-4 անգամ, ապա արդյունաբերության որոշ ոլորտներում 7 անգամ, ապա գյուղատնտեսության մեջ տասնյակ անգամ»,- հայտարարել է Քերոբյանը:
Մանրամասները՝ կայքում։