Բրիտանիայի և Գերմանիայի կործանիչներն համատեղ առաջին անգամ ռուսական ինքնաթիռ են հետապնդել

 Բրիտանական ու գերմանական կործանիչներն Էստոնիայի օդային տարածքից ոչ հեռու ռուսական ինքնաթիռ են հետապնդել։ Արևմտյան ավիացիան ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները որսում է բավականին հաճախ, սակայն սա առաջին դեպքն է, երբ Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը նման համատեղ օպերացիա են իրականացնում, գրում է Factor-ի փոխանցմամբ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

 

Երկու «Թայֆուն» կործանիչները որսացել են Իլ-78 ռազմատրանսպորտային լիցքավորող ինքնաթիռը, որը թռել է Սանկտ-Պետրեբուրգի ու Կալինինգրադի միջև։ Հաղորդվում է, որ ռուսական ինքնաթիռը կապի դուրս չի եկել Էստոնիայում ավիադիսպետչերների հետ։ Այն բանից հետո, երբ «Թայֆուն»-ներն ուղեկցել են Իլ-78-ին, նաև ԱՆ-148 ինքնաթիռ են որսացել, որը նույնպես թռել է Էստոնիայի օդային տարածքի մոտակայքով։ Հավելենք, որ բրիտանական և գերմանական կործանիչները պլանային հերթապահություն են իրականացնում ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքում։