Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է Հայաստանին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանից պահանջել է «դադարեցնել զենքի մատակարարումը Ղարաբաղ»։
«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանը պետք է անհապաղ եւ մեկընդմիշտ դադարեցնի ռազմական ապրանքների մատակարարումը Ադրբեջանի տարածք, ինչպես նաեւ Հայաստանի զինված ուժերի անձնակազմի գործուղումն ու ռոտացիան։
Հայաստանի զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապօրինի զինված խմբավորումներին զինաթափելու եւ վնասազերծելու համար»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։
«Տեղի ունեցած իրադարձությունները և Հայաստանի անօրինական ռազմական փոխադրումների շարունակությունը մեր երկրի ինքնիշխան տարածքներ ևս մեկ անգամ հաստատում են Ադրբեջանի տարածքում Լաչինի ճանապարհին վերահսկողության ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը», - ընդգծել է Ադրբեջանի ՊՆ-ն։ .
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ-ում ադրբեջանական դիվերսիայի մասին
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժը կրակել է Լեռնային Ղարաբաղի իրավապահների մեքենայի վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության...
Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մ...
Ուկրաինացի դիվերսանտները Բրյանսկի մարզում սպանել են խաղաղ բնակիչների. մարտեր են ընթանում
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ»՝ հայտնո...
Իրանը ստեղծել է ձայնի արագությանը 8 անգամ գերազանցող բալիստիկ հրթիռ
Իրանը հայտարարել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի ստեղծման մասին, որը կարող է ոչնչացնել շարժվող ծովային մեքենաները։...