Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այդ փաստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկել են Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ Ռուսական խաղաղապահ զորակազմի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ մարտի 10-ին՝ ժամը 19:40-ի սահմանժում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում՝ կիրառելով հրետանային զինատեսակներ։ Հայկական կողմը զոհեր չունի. խախտման մասին զեկուցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է Հայաստանին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանից պահանջել է «դադարեցնել զենքի մատակարարումը Ղարաբաղ»։  ...
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ-ում ադրբեջանական դիվերսիայի մասին
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժը կրակել է Լեռնային Ղարաբաղի իրավապահների մեքենայի վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից սահմանին զոհ ունենք
Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորա...
Ուկրաինացի դիվերսանտները Բրյանսկի մարզում սպանել են խաղաղ բնակիչների. մարտեր են ընթանում
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ»՝ հայտնո...