Հասարակություն
Քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող գնացքի վրա
Չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի վրա։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը եղել է Նորագավիթ-Երևան ուղեմասում։
«Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։ Լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք երջանիկ պատահականությամբ չի տուժել։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԿԵ-ն քաղաքացիներին կոչ է արել պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցրել, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով, այլև վտանգավոր են ուղևորների համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հասմիկ Հակոբյանն ահազանգում է դպրոցում տեղի ունեցած վանդալիզմի մասին
5.0
Ճապոնիայում հզոր երկրաշարժից հետո զգուշացնում են մեգա-երկրաշարժի մասին
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ
5.0